կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-22 14:25
Հասարակություն

Բայդենի կինը ինաուգուրացիայի ժամանակ եղել է Markarian բրենդի հագուստով. ինչո՞ւ է համաշխարհային բրենդը կրում հայկական անուն

Բայդենի կինը ինաուգուրացիայի ժամանակ եղել է Markarian բրենդի հագուստով. ինչո՞ւ է համաշխարհային բրենդը կրում հայկական անուն

Ջո Բայդենի երդման արարողության ժամանակ նրա կինը՝ Ջիլ Բայդենը, կրում էր նյույորքյան հայտնի Markarian բրենդի հագուստ։  Ե՛վ արտասահմանում, և՛ Հայաստանում այս փաստը քննարկվել է, սակայն շատերը տեղյակ չեն, թե ինչու է ամերիկուհի Ալեքսանդրա O'Նիլը որպես իր հայտնի բրենդի անուն ընտրել հայկական ազգանունը։

Հայտնի դիզայներ O'Նիլը դեռևս մանկուց հետաքրքրված է եղել տիեզերքով և դրա գեղեցկությամբ, ինչն էլ հայկական ազգանուն ընտրելու պատճառն է։

Բրենդի անունը կապված է սովետական աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Բենիամին Մարգարյանի հետ։ Գիտնականը Բյուրականում մանրակրկիտ ուսումնասիրել  և առաջ է քաշել գալակտիկաների միջուկներում ոչ ջերմային բնույթի ուլտրամանուշակագույն ճառագայթների առկայության գաղափարը, որն էլ արդյունքում ստացել է նրա անունը։ Մարգարյանի անունն է կրում նաև Կույսի աստղակույտը՝ ստանալով Մարգարյանի գալակտիկաներ (կամ Մարգարյանի շղթա) անունը։

Բրենդի կայքում նշվում է, որ «Markarian–ն ամփոփում է Ալեքսանդրայի սերը դեպի երկնային ռոմանտիզմը՝ վերժամանակյա դիզայնով և ժամանակակից նրբագեղությամբ»։

Բրենդը ստեղծվել է 2017 թ.՝ արտադրելով կանացի լյուքս դասի հագուստներ։