կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-03 12:33
Քաղաքական

Ռուսներն ասացին, որ իրենցից ոչինչ կախված չէ, ամեն ինչ արդեն որոշված է. Շուռնուխի գյուղապետ

Ռուսներն ասացին, որ իրենցից ոչինչ կախված չէ, ամեն ինչ արդեն որոշված է. Շուռնուխի գյուղապետ

Մինչև հունվարի 5-ը  ադրբեջանցիներին հանձնված Շուռնուխ համայնքի 12 տների բնակիչները պետք է լքեն իրենց տները: Այս մասին այսօր՝ հունվարի 3-ի NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շուռնուխի համայնքի գյուղապետ Հակոբ Արշակյանը:

«Մեզ մինչև հունվարի 5-ը ժամանակ են տվել իրենց հանձված տարածքներն ազատելու համար, հակառակ դեպքում ասել են՝ ամսի 5-ից հետո այդ տարածքով մարդ էլ անցնի, կենդանի էլ անցնի, իրենցն է»,- նշեց Հակոբ Արշակյանը:

 Նախօրերին տարածված լուսանկարի մասին, որտեղ ավերված գրադարան է, Հակոբ Արշակյանը նշեց, որ չի կարող հաստատել՝ դա Շուռնուխի գրադարանն է, թե` ոչ:

«Լուսանկարին ծանոթ չեմ: Մենք գրքերն արդեն վերև ենք տեղափոխել»,- հավաստիացրեց Հակոբ Արշակյանը

Գյուղապետը հավելեց, որ ռուս գեներալին և խաղաղապահներին ցույց է տվել ԽՍՀՄ քարտեզ, որտեղ Շուռնուխն ամբողջությամբ հայկական գյուղ էր:

«Մեզ ասացին, որ իրենցից ոչինչ կախված չէ: Ամեն ինչ արդեն որոշված է: Հիմա մենք փորձում ենք արխիվից փաստաթղթեր գտնել, որպեսզի կարողանանք մեր հողերը վերադարձնել»,- ասաց Հակոբ Արշակյանը:

Նշենք, որ երեկ գյուղապետը տեղեկացրել էր, որ ադրբեջանցիները ռուս սահմանապահների հետ մտել են Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղ: Ըստ ադրբեջանցիների սահմանազատման Շուռնուխում 12 գյուղ անցնում է Ադրբեջանին: