կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-29 14:00
Իրավական

Նիգավանում 21-ամյա երիտասարդ է ինքնասպան եղել. պատճառը հիվանդությո՞ւնն է

Նիգավանում 21-ամյա երիտասարդ է ինքնասպան եղել. պատճառը հիվանդությո՞ւնն է

Երեկ դարձյալ երիտասարդ է ինքնասպան եղել, այս անգամ՝ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում: Yerkir.am-ի տեղեկություններով՝ ինքնասպան եղածը Նիգավանի գյուղապետ Արտաշ Գալստյանի ազգականն է՝ նույն գյուղի բնակիչ` 21-ամյա Հրայր Գալստյանը:

 

Մեր տեղեկություններով՝ Հրայրն ընտանիքի միակ արու զավակն էր: Ավագ քույր ունի, ով ուսանող է: Մայրը դպրոցում ուսուցչուհի է աշխատում, իսկ հայրը զբաղվում է գյուղատնտեսական աշխատանքներով:

 

Yerkir.am-ի հետ զրույցում գյուղապետը պատմեց, որ Հրայրն իրենց կողքի տանն էր բնակվում: «Հորեղբորս թոռն ա, շատ խելոք, աշխատասեր տղա էր, չէր ծխում, չէր խմում, դպրոցն ավարտելուց հետո տանն էր՝ հորն էր օգնում»,- ասաց նա:

 

Գյուղապետի խոսքով՝ տղան տառապում էր էպիլեպսիա հիվանդությամբ, դրա պատճառով էլ բանակում չէր ծառայել: Ըստ նրա՝ ինքնասպանության պատճառը հնարավոր է հիվանդությունը լինի: «Սոցիալական խնդիր չկար, որ մտածենք դա էր: Էրեխեն բուժում ստացել էր, բայց չէր օգնում»,- ասաց նա:

 

Գալստյանը նաև հայտնեց, որ այս պահին տղայի դիակը դատաբժշկական փորձաքննության են ենթարկում: 21-ամյա երիտասարդի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը: