| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալի գլխավորած պատվիրակությանը: 
Կողմերը քննարկել են բանկի հետ համագործակցությամբ իրականացվող ճանապարհաշինական մի շարք ծրագրեր, ինչպիսիք են՝ Մ-6 Վանաձոր - Ալավերդի - Վրաստանի սահման միջպետական մայրուղու հիմնանորոգման և վերակառուցման և «Հյուսիս - հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային» ծրագրերը։
Քննարկվել են նախագծերի հետ կապված գործնական հարցեր, կատարման ժամկետներին ու որակին առնչվող մանրամասներ։
Վահան Մարտիրոսյանը նշել է, որ նախարարությունը պատրաստակամ է բոլոր նախագծերի շուրջ բազմակողմանի քննարկումների։ Նա հույս է հայտնել, որ ապագայում, նաև ԱԶԲ-ի խորհրդատվությամբ, հնարավոր կլինի պատվիրատու-պայմանագրի կատարող հարաբերությունները հասցնել ավելի բարձր իրավական մակարդակի։
ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրենն էլ իր հերթին աջակցություն է հայտնել ընթացիկ նախագծերի իրականացման և վերահսկման գործում: Նա հույս է հայտնել, որ այսուհետ ևս երկկողմ համագործակցությունը կլինի շարունակական։