|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ Ժամը 20:00-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրված ահազանգերից և հրապարակումներից առանձնացվել են առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող 79 հաղորդում: Հրապարակումներից 56-ը հայտնաբերվել են ԶԼՄ-ների մշտադիտարկման, իսկ 23-ը ՀՀ ոստիկանությունում ստացված ահազանգերի արդյունքում: Նշված բոլոր հաղորդումներն օպերատիվ կերպով ուղարկվել են ՀՀ ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի տարածքային բաժիններ՝ օրենքով սահմանված կարգով պատշաճ ստուգելու հանձնարարությամբ:
Վարույթ իրականացնող մարմիններին հանձնարարվել է ձեռնարկել անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նշված հաղորդումների իրական հանգամանքները պարզելու, սեղմ ժամկետում իրավական գնահատական տալու նպատակով: