կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-03 18:17
Իրավական

ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում առերևույթ ընտրախախտում պարունակող 197 հաղորդում է ստացվել

ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում առերևույթ ընտրախախտում պարունակող 197 հաղորդում է ստացվել

Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ի դրությամբ, ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է 197 հաղորդում͵ որոնք առերևույթ պարունակում են ընտրական իրավունքի խախտման՝ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ստացված հաղորդումներից  68-ը` Երևանում, 16-ը՝ Գեղարքունիքի, 22-ը՝ Կոտայքի, 12-ը՝ Լոռու, 4-ը՝ Վայոց Ձորի͵ 16-ը՝ Արագածոտնի, 9-ը՝ Տավուշի, 12-ը՝ Շիրակի, 34-ը՝ Արմավիրի, 2-ական՝ Սյունիքի և Արարատի մարզերում։

Հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ իրականացված անհրաժեշտ դատավարական գործողությունների արդյունքում 6 դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, մեկ նյութ ուղարկվել դատախազություն՝ ըստ քննչական ենթակայության ուղարկելու համար։

Մնացած 190 հաղորդումների կապակցությամբ ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում նյութերի նախապատրաստումը շարունակվում է։ Բազմակողմանի քննության արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։