|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հանձնարարականով` ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տեղաշարժին խոչընդոտելու դեպքի հետ կապված: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասացին ոստիկանության լրատվական բաժնից:
«Միջադեպն ուսումնասիրվում է: Դեպքի հետ կապված` ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հանձնարարականով ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել»,- ասացին ոստիկանությունից:
Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը հուլիսի 14-ին ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց ձորի թեմ), որտեղ «Նոր Հայաստան, նոր հայրապետ»նախաձեռնության անդամներն արգելափակել էին Վեհափառ հայրապետի ճանապարհը։