Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ալաշկերտ»-ի սերբ պաշտպան Դանիել Ստոյկովիչը ակումբի մամուլի ծառայություն հետ զրույցում պատմել է երևանյան թիմում իր պատվախնդիր նպատակների, կենտրոնական պաշտպանի կարևորագույն հատկությունների, Երևանում իր նախընտրած վայրերի, ինչպես նաև` հայերի և սերբերի ընդհանրությունների մասին:
-Դանիել, պատմիր «Ալաշկերտ»-ում քո մրցելույթների և մեր թիմում քո նպատակների մասին:
-Սա արտասահմանում հանդես գալու իմ առաջին փորձն է: «Ալաշկերտ»-ը հիանալի ակումբ է: Բոլորը շատ սիրալիր են: Սկզբնական շրջանում պետք էր ադապտացիա անցնել, ինչը ինձ հաջողվեց: Հիմա արդեն հարմարվել եմ և ներդնում եմ իմ ամբողջ ուժերը` թիմին օգուտ տալու համար:
Իմ նպատակը «Ալաշկերտ»-ի կազմում չեմպիոն դառնալն է: Այս պահի դրությամբ մենք մոտ ենք այդ նպատակին, սակայն առջևում մեզ 4 կարևոր հանդիպումներ են սպասում: Կարծում եմ, որ կարող ենք հաջողություններ արձանագրել նաև Եվրագավաթներում, քանի որ շատ լավ թիմ ունենք: «Ալաշկերտ»-ում հավաքված են փորձառու ֆուտբոլիստներ, որոնք հանդես են եկել եվրոպական թիմերում և իրենց երկրների հավաքականներում:
-Կարո՞ղ ես համեմատել Հայաստանի առաջնությունը Սերբիայի Սուպերլիգայի հետ:
-Հայաստանի առաջնությունը շատ մրցունակ մրցաշար է: Այստեղ ավելի արագ են խաղում, իսկ Սերբիայում ավելի շատ ուշադրություն են դարձնում տակտիկային:
-Որո՞նք են հիմնական որակները, որոնցով պետք է օժտված լինի կենտրոնական պաշտպանը:
-Առաջին հերթին կենտրոնական պաշտպանը պետք է չկորցնի կենտրոնացվածությունը: Որովհետև այդ դիրքում ցանկացած սխալը կարող է վճռորոշ դառնալ: Ամբողջ մրցաշրջանի ընթացքում ստաբիլ և լավ խաղը կարող է մթագնվել մեկ դրվագի պատճառով: Կարևոր են նաև արագությունը և գլխով լավ խաղը: «Ալաշկերտ»-ի այս մարտավարության շնորհիվ մենք հաջող ենք գործում պաշտպանութունում և, ասես, մեկ մեխանիզմ լինենք:
-Ինչպե՞ս ես քեզ զգում Երևանում:
-Երևանը շատ գեղեցիկ քաղաք է: Այստեղ մենք հիանալի ժամանակ ենք անցկացնում: Մինչև Հայաստան տեղափոխվելը Երևանի և տեղի առաջնության մասին ինձ շատ լավ բաներ էին պատմել «Ալաշկերտի» նախկին սերբ ֆուտբոլիստներ Դուշկո Դուկիչը և Ալեքսանդր Տասիչը:
-Ի՞նչ տեղեր ես նախընտրում այցելել այստեղ:
-Թիմակիցներիս հետ հաճախ զբոսնում ենք, այցելում Օպերայի շրջակայքում գտնվող սրճարաններ: Այցելել ենք Գառնի, լուսանկարվել ենք (ժպտում է):
-Ի՞նչ բառեր գիտես հայերեն:
-«Ապրես» (ժպտում է), «Բարլուս Ձեզ», «Դալմա» (ծիծաղում է)...«Հանգիստ»:
-Դու միշտ ասում ես, որ հայերն ու սերբերը շատ ընդհանուր բաներ ունեն:
-Մեր երկրները նմանատիպ պատմություն ունեն. Մենք միշտ ստիպված ենք եղել պայքարել ազատության համար: Այստեղ զգում եմ ինձ ինչպես տանը (ժպտում է): Բոլորը փորձում են օգնել քեզ, ինչ-որ բանով օգտակար լինել:
-«Ալաշկերտում» քո թիմակիցները հաճախ քեզ «Դոկտոր» են անվանում: Դա քո մականու՞նն է:
-Ինձ այդպես են կոչում Հայաստանում (ծիծաղում է): Առաջինը ինձ այդպես կոչեց Ուրոշը: Իմ հաջող գործողություններից հետո նա ասում է. «Բրավո, դոկտոր» (ժպտում է): Դա կապված է նրա հետ, որ ես, ասես, «բժշկում եմ» խաղային դրվագները (ծիծաղում է):