կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-22 22:20
Սպորտ

Նոր քաշային կարգում ինձ հիանալի եմ զգում. Մուսա Մուրթազալիև

Նոր քաշային կարգում ինձ հիանալի եմ զգում. Մուսա Մուրթազալիև

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ազատ ոճային ըմբիշ, 84 կգ քաշային կարգի Մուսա Մուրթազալիևը, ով եզրափակիչում պարտվեց վրացի Դավիդ Մարսագիշվիլիին, yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ նոր քաշային կարգում իրեն հիանալի է զգում:

 

- Պատմեք եզրափակիչ գոտեմարտի մասին. վրացի ըմբիշը շատ ուժեղ մրցակից էր:

-Մրցակիցը, իրոք, շատ լավն էր: Նա վաղուց է հանդես գալիս 84 կգ քաշային կարգում, իսկ ես նոր եմ փոխել քաշս, բարդ էր մի քիչ: Եզրափակիչում միշտ էլ բարդ է լինում:

 

Իսկ Ձեզ չէ՞ր խանգարում այն փաստը, որ մրցակցի հայրենիքում էր մրցաշարը. երկրպագուների աջակցությունը մեծ էր:

-Ո՛չ, բնավ: Դա կարող է ճնշել սկսնակ մարզիկներին, ես վաղուց եմ նման մրցաշարերում հանդես գալիս: Պարզապես ուշադրություն չեմ դարձնում:

  

-Ուկրաինան ներկայացնող ըմբիշի մասին ի՞նչ կասեք, չէ՞ որ նա խմբում բացահայտ առաջատար էր:

 -Այո՛,  նա առաջատար էր, բայց գոտեմարտի ընթացքում ես զգացի, որ չեմ զիջում նրան ո՛չ տակտիկապես, ո՛չ տեխնիկապես և կարողացա միավոր վաստակել վերջին վայրկյաններին:

 

 -Նոր քաշային կարգում ինչպե՞ս եք զգում Ձեզ:

- Հիանալի, ավելի լավ քան նախորդ՝ 74 կգ քաշային կարգում: Տարօրինակ է, բայց  այս քաշում ինձ ավելի թեթև եմ զգում, ավելի շարժուն, քան առաջ:

 

Շուշանիկ ՀԱԿՈԲՅԱՆ

Թբիլիսի