կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-10 13:27
Քաղաքական

Հիմնարար փոփոխություններ իրականացնելու ցանկություն կա. Արծվիկ Մինասյան

Հիմնարար փոփոխություններ իրականացնելու ցանկություն կա. Արծվիկ Մինասյան

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր՝ նախարարի պաշտոնում վերանշանակվելու հավանականությանը: Նրա խոսքով՝ պաշտոնավարման համար նախ պետք է աշխատանքը շարունակելու ցանկություն, ապա` համապատասխան անձանց որոշում:

«Պաշտոնավարումը շարունակելու համար նախ պետք է ունենալ աշխատելու ցանկություն, ապա այն, որ պաշտոնատար անձինք՝ ՀՀ  նախագահը և քաղաքական այն ուժը, որը ես եմ ներկայացնում, համապատասխան որոշում կայացնեն: Առաջին մասով իմ ցանկությունը կա, պահպանվում է՝ աշխատանքը շարունակելու և հիմնարար փոփոխություններ իրականացնելու: Երկրորդը, կարծում եմ, մայիսի 18-ից հետո պարզ կլինի, թե ինչպիսի կառավարություն է ձևավորվելու»,- ասաց Մինասյանը:

Խոսելով  վարչապետ Կարեն Կարապետյանի հետ ունեցած հարաբերությունների մասին՝ նա ասաց, որ դրանք շատ նորմալ՝ վարչապետ-նախարար հարաբերություններ են, որի ընթացակարգերը նախատեսված են նախագահի հրամանագրով և ամրագրված են նաև Սահմանադրությամբ:

«Եթե կան բանավեճեր, այս կամ այն դրույթների վերաբերյալ տարբեր կարծիքներ, դա ոչ թե խոսում է անհամատեղելիության, այլ առավել արդյունավետ լուծումներ գտնելու մասին: Ի վերջո, նախարարի պաշտոնը, ինչպեսև` վարչապետինը, քաղաքական պաշտոն է, և ես`  որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, հետևողականորեն իրականացրել եմ և իրականացնելու եմ այն ծրագրային դրույթները, որոնք ամրագրված են համագործակցության փաստաթղթում»,- ասաց Մինասյանը: