Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2017-05-05 21:30
Քաղաքական

Բա մյուսները ո՞նց են ձայն հավաքել. Ռոբերտ Սարգսյանը բարկացավ

Բա մյուսները ո՞նց են ձայն հավաքել. Ռոբերտ Սարգսյանը բարկացավ

Կառավարության ընդունելությունների տանը պատգամավորական մանդատների հանձնման արարողությունից առաջ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը պատասխանեց լրագրողների մի քանի հարցերին: Նա վրդովվեց դիտարկումնից, թե կարծիքներ կան, որ իր աներոջ` Տարոն Մարգարյանի վարչական ռեսուրսների ներդրման շնորհիվ է շատ ձայներ հավաքել:

«Ո՞վ է ասում, բա մյուսները ո՞նց են ձայն հավաքել, իմ աշխատանքի շնորհիվ են այդ ձայները»,- ասաց նա՝ հավելելով, որ ժողովրդի հետ է պարբերաբար հանդիպել: Հարցին՝ ի՞նչ աշխատանք եք խորհրդարանում կատարել, եթե որևէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեք եկել, ելույթներ չեք ունեցել, Սարգսյանը պատասխանեց, որ նախագծեր է ներկայացրել և հանձնաժողովներում ու լիագումար նիստերում աշխատանքներ է տարել: Հարցին, թե նորընտիր խորհրդարանում էլ է՞ նման կերպ աշխատելու, Սարգսյանը պատասխանեց. «Կտեսնեք»:

Նշենք, որ Ռոբերտ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է: