Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Թիվ 10 ընտրատարածքում, որը ներառում է Կոտայքի մարզը, ամենաշատ ձայն է ստացել «Ծառուկյան» դաշինքից Դավիթ Մանուկյանը` 20761 ձայն: Նա Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին է: Մանուկյանին հաջորդում է ՀՀԿ-ից Սամվել Սանամյանը` 12645 ձայն, ՀՀԿ-ից Անդրանիկ Հարությունյանը` 11324 ձայն, ՀՀԿ-ից Կոտայքի մարզի նախկին մարզպետ Արամ Հարությունյանը` 10808 ձայն: ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն այս ընտրատարածքում ստացել է 7226 ձայն:
«Ելք» դաշինքի անդամ, Հրազդանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին պատգամավոր, նախկին մարզպետ Սասուն Միքայելյանը հավաքել է 6652 ձայն:
ՀՅԴ-ից այս ընտրատարածքում Արտաշ Հունանյանը հավաքել է 1021 ձայն, իսկ Հայկ Սարգսյանը` 671 ձայն: