|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ներկայացնում ենք թիվ 7 ընտրատարածքն ընդգրկող Արագածոտնի մարզում ռեյտինգային ընտրակարգով առավել շատ ձայներ ստացած թեկնածուների նախնական տվյալները`
«Ելք» դաշինքից այս ընտրատեղամասում առավել շատ ձայն է ստացել Կարապետյան Գագիկը` 430 ձայն:
«Ծառուկյան» դաշինքից Լյովա Խաչատրյանը ստացել է 5325 ձայն, իսկ Խաչիկ Մանուկյանը` 5686 ձայն:
ՀՀԿ-ից` Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայր Նաիրի Սահակյանը ստացել է 14 166 ձայն, ձայների առավել քանակով երկրորդ տեղում է Հայրապետյան Ռոլանդը` 7349 ձայն:
ՀՅԴ թեկնածուներից` բժիշկ Տարոն Տոնոյանը ստացել է 3158 ձայն, Թովմասյան Սամվելը` 1406 ձայն, իսկ Սիրամարգ Ղուկասյանը` 1126 ձայն:
Նշենք, որ ՕՐՕ դաշինքից` ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը ստացել է 2059 ձայն: