կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-01 14:01
Հասարակություն

«Գյուղատնտեսության նախարաության աշխատակիցների ոտքերը պետք է ցեխոտվեն՝ գյուղացու խնդիրը հասկանալու համար»

«Գյուղատնտեսության նախարաության աշխատակիցների ոտքերը պետք է ցեխոտվեն՝ գյուղացու խնդիրը հասկանալու համար»

Կառավարության և Կարեն Կարապետյանի աշխատանքը սկզբում վստահություն չէր ներշնչում, բայց սխալվեցինք, հիմա արդեն հավատում ենք նրան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ֆերմեր Վարուժան Խուդադեդանյանը՝ անդրադառնալով լոլիկի շուկայում առկա վիճակին, արտահանման և ներմուծման հետ կապված խնդիրներին: Ըստ ֆերմերի՝ հայկական շուկայում առնվազն 95 տոկոսով տեղական լոլիկն է և Ռուստատան արտահանման հետ կապված  գործընթացն արդեն սկսվել է:

«Մայիսի  10-15 արդեն կսկսվի արտահանվել, իսկ օրինակ՝ վարունգն արդեն արտահանվում է: Երբ մեզ մոտ լոլիկը դառնա 500 դրամ, կարտահանենք ՌԴ»,- ասաց նա՝ հավելելով, որ ֆերմերներն ունեն գյուղատնտեսության նախարարության աջակցության կարիքը: «Նրանք պետք է  գյուղացու կողքին լինեն, ամեն կերպ օգնեն, եթե մեր կողքը չեն, կարող են փակել այդ նախարարությունը»,- ասաց նա: Ֆերմեր Արմեն Սիմոնյանն էլ ընդգծեց, որ ՌԴ-ի հետ կանոնավոր առևտուր կազմակերպելու համար ևս անհրաժեշտ է պետական հոգածություն: «Մեր լոլիկի նյութերը երկու անգամ ավելի օգտակար են թուրքական լոլիկից: Ներկայացնելը, որ մեր ապրանքը լավն է,  կառավարություն խնդիրն է: Մենակ այս տարի է եղել, որ թուրքական լոլիկի դեմ սենց պայքար է եղել: Հիմա թե կառավարությունն էր, թե մաքսայինը, մենք շնորհակալ ենք»,- ասաց նա, ապա շեշտեց, որ գյուղատնտեսության նախարարությունն էլ պետք է պատշաճ մոտեցում ցուցաբերի և համապատասխան մոտեցում ցուցաբերի գյուղացիների և նրանց խնդիրների նկատմամբ: «Ես կասկածում եմ, որ գյուղատնտեսության նախարարությունը գյուղացու խնդրին ծանոթ է. նրանց ոտքերը պետք է ցեխոտվի, որ հասկանան գյուղացու խնդիրը»,- ասաց նա, ապա կարծիք հայտնեց, որ շաբաթական առնվազն երկու ժամ պետք է  եթեր տրամադրվի, որպեսզի գյուղացուն ինֆորմացիա տրվի՝ որ մշակաբույսի հետ ինչպես պետք է  աշխատել: