|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Հայաստանի գործող չեմպիոն Երևանի «Ալաշկերտ»-ի ղեկավարությունը երկարաձգել է պայմանագրերը 12 ֆուտբոլիստների հետ, որոնց գործող համաձայնագրերի ժամկետները մոտ էին ավարտին:
Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, 1.5 տարով երկարաձգվել են Գևորգ Կասպարովի, Արսեն Բեգլարյանի, Արարատ Առաքելյանի, Դմիտրի Խովբոշայի, Արտակ Դաշյանի, Խորեն Վերանյանի, Իրակլի Կվեկվեսկիրիի, Արտակ Եդիգարյանի, Արթուր Եդիգարյանի, Վահագն Մինասյանի, Արտակ Գրիգորյանի և Գևորգ Նռանյանի հետ գործող պայմանագրերը:
Հիշեցնենք, որ ընթացիկ առաջնության 24 տուրից հետո Աբրահամ Խաշմանյանի թիմը 48 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: