|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստում քվեարկության դրվեց Ընտրական օրենսգրիք նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Վարման կարգով ելույթ էին ուզում ունենալ Զարուհի Փոստանջյանը, Լևոն Զուրաբյանը և այլք, սակայն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց. «Քվեարկենք, հետո վարման կարգով կխոսեք»:
Քվեարկությամբ ձայներով` 98 կողմ, 9 դեմ, 5 ձեռնպահ համամասնությամբ ԲՕ նախագիծն ընդունվեց:
Քվեարկությունից հետո վարման կարգով ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, նա նշեց, որ ԱԺ ղեկավարությունը խախտեց ԱԺ կանոնակարգ-օրենքը:
Հակադարձեցին ԱԺ նախագահի տեղակալները` ասելով, որ կանոնակարգ-օրենքի խախտում չկա: «Օրը ցերեկով կողմ է քվեարկել 98 հոգի, ի՞նչ խախտում: Էս ի՞նչ խաբար ա, ես չեմ հասկանում»,- ասաց Էդուարդ Շարմազանովը: