Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ հերթական քառօրյայում քվեարկության դրվեց Հարկային նոր օրենսգիրքը երրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ դեմ է քվեարկելու Հարկային նոր օրենսգրքին:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ նոր օրենսգիրքը հստակ նահանջ է ՓՄՁ-ի համար, և ԲՀԿ-ն չի մասնակցի քվեարկությանը:
Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նշեց, որ Հարկային նոր օրենսգիրքն ավելացնում է հարկատուների վրա դրված բեռը, և առաջարկեց մի քանի օրով հետաձգել, մինչև կհստակեցվի ստուգումների հետ կապված գործիքակազմը: Ստուգումները, ըստ նրա, ամենամեծ խոչընդոտն են գործարարների համար:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ նշեց, որ նոր օրենսգիրքը հապշտապ է բերվել խորհրդարան` նախքան նոր կառավարության ծրագրի քննարկումը: «Մենք գործ ունենք կոռումպացված համակարգի հետ, մենք դեմ ենք քվեարկելու»,- ասաց նա:
ՀՀԿ-ական պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն արձագանքեց, որ ստիպված է բողոք ներկայացնել ԱԺ նախագահի դեմ, որ նա հրավիրատոմսեր չի ուղարկում պատգամավորներին: «24 քննարկում է եղել, որտեղ քննարկվել են ստուգման բոլոր մեխանիզմները: Հարկային օրենսգիրքը լիովին պատրաստ է երրորդ ընթերցմամբ ընդունելու համար»,- ասաց նա:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ նշեց. «Հաջորդ անգամ հարմարավետ բաժին կբացենք, որ մարդիկ կարողանան տեղեկանալ ամեն ինչի մասին»:
Քվեարկությամբ` 70 կողմ, 19 դեմ և 0 ձեռնպահ ձայներով, Հարկային նոր օրենսգիրքն ընդունվեց: