|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձին Թուրքիայի ԱԳՆ-ից, ինչպես նաև արտգործանախարար Մևլութ Չավուշօղլուից հետո արձագանքել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը. գրում է ermenihaber-ը:
Առաջ քաշելով մի շարք անհիմն պնդումներ, թե Բայդենը այս որոշումը կայացրել է հայկական լոբիի ազդեցության տակ, Քալընն ասել է, որ ԱՄՆ նախագահի հայտարարությունը Թուրքիայի համար առ ոչինչ է:
Ինչպես Չավուշօղլուն և Թուրքիայի ԱԳՆ, նա նույնպես դատապարտել է Բայդենի հայտարարությունը և նորից առաջ է քաշել այն ահիմն պնդումը, թե ցեղասպանության հարցը պիտի քննարկեն պատմաբանները:
Նա նշել է, որ այս հայտարարության հետևանքով թուրք-ամերիկյան հարաբերություններում առաջանալու է «խորը վերք»:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ այդ եզրույթը երկու անգամ օգտագործելով իր ապրիլքսանչորսյան ուղերձում:
Տես նաև՝ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ կտա ԱՄՆ ճանաչումը․ Հակոբ Տեր-Խաչատուրյանի անդրադարձը: