Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց «Ցուցահանդեսային ընկերությունների միավորում «Բիզոն»» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Մարիչևին և «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արսեն Թառոյանին:
Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվեցին Անվտանգության բարձր տեխնոլոգիաների միջազգային «Arm-Security» («Անվտանգ Հայաստան») ցուցահանդեսի կազմակերպման և անցկացման վերաբերյալ ընթացիկ աշխատանքները:
Ցուցահանդեսի ընթացքում հանրությանը ներկայացվելու են աղետների ռիսկերի նվազեցման և դրանց հետևանքների չեզոքացման, փրկարարական գործողությունների իրականացման, արտակարգ իրավիճակների մոնիթորինգի համար նախատեսված նորարարական բարձր տեխնոլոգիական միջոցներն ու սարքավորումները:
Տեխնոլոգիական նորարարական այս լուծումները կնպաստեն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումների վերահագեցմանը նորագույն տեխնոլոգիական լուծումներով՝ ավելի արդյունավետ և դյուրին դարձնելով բնական և մարդածին աղետներից բնակչության պաշտպանության և դիմակայունության բարձրացման խնդրի իրագործումը:
Ցուցահանդեսը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգմամբ իրականացնում են՝ «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ն, Անվտանգության բարձր տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը՝ «Arm-Security 2017», «Ցուցահանդեսային ընկերությունների միավորում «Բիզոն»» ՓԲԸ-ն:
ՀՀ ԱԻՆ