Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը հարց է ներառել, որով նախատեսվում է թույլատրել պետական սեփականություն հանդիսացող ՀՀ տարբեր մարզերում գտնվող տարիներ շարունակ չօգտագործվող ոչ բարվոք վիճակում գտնվող 25 միավոր անշարժ գույքը օտարել մրցույթով՝ պետական գույքի օտարման կարգի համաձայն, մրցույթի կայացման նվազագույն գին սահմանելով գնահատված արժեքի 75 տոկոսի չափը: Մրցույթի հաղթողը պետք վճարի նաև շենք, շինությունների համար հատկացված հողամասի կադաստրային արժեքը /100 տոկոս/:
Նշված 25 միավոր անշարժ գույքի օտարման դեպքում վաճառքի գումարը կկազմի շուրջ 344 132 389.38 ՀՀ դրամ, ներառյալ` օտարվող գույքի համար հատկացված հողամասերի կադաստրային արժեքները` 167 258 365.38 ՀՀ դրամ:
Հաշվի առնելով, որ վաճառքի գումարի մնացած 176 874 024 ՀՀ դրամի 30 տոկոսն ուղղվում է համապատասխան համայնքների բյուջե, ՀՀ պետական բյուջեի փաստացի մուտքերը վաճառքի դեպքում կարող են կազմել 291070182 ՀՀ դրամ: