կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-02 22:57
Տնտեսական

Հանրապետության հրապարակի վրա գտնվող շենքը կօտարվի՝ դասական աճուրդով

Հանրապետության հրապարակի վրա գտնվող շենքը կօտարվի՝ դասական աճուրդով

Կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված է կառավարության որոշում՝ Հայաստանի «Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության» աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին ամրացված պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի 28 հասցեում գտնվող 7809.9 քառ. մետր մակերեսով շենքը և դրա  օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասից բաժնային մաս հանդիսացող 0.252065 հա մակերեսով  հողամասը (այսուհետ՝ գույք) օտարել դասական աճուրդով:

 2. Սահմանել ՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N209 որոշմամբ սահմանված կարգով 2016 թվականի սեպտեմբերի 13-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը՝ 13 223 400 652 դրամ:

2)   աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝  13 223 400 652 դրամ:

3) որ աճուրդի հաղթողը (այսուհետ` գնորդ) պարտավոր է նաև վճարել գույքի  զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասից բաժնային մաս հանդիսացող 0.252065 հա  մակերեսով հողամասի կադաստրային արժեքը` 151 239 348 դրամ:

   4) աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանվում է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Աճուրդի հաղթողի կողմից մուծված նախավճարը ներառվում է առա­ջարկվող գնի մեջ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ վարչության պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների մասին.

3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով սահմանված կարգով կազմակերպել նոր աճուրդներ սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված մեկնարկային գնով.

4) աճուրդի հաղթողի կողմից  առաջարկված գնի, հողամասի կադաստրային արժեքի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված 600 000 դրամ գումարի արժեքը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարելուց հետո՝ մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտա­վորվում է՝

ա. գույքի հանձնում-ընդունումից հետո՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության բնագավառի լիազորված մարմնին տալ հուշարձանի պահպանական պարտավորագիր, ինչպես նաև գույքի օգտագործման նպատակի և բնույթի փոփոխումները համաձայնեցնել պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության բնագավառում լիազորված մարմնի հետ, իսկ ներդրումների իրականացմամբ հուշարձանի փոփոխումը՝ միայն լիազորված մարմնի եզրակացության հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ:

 բ. իր միջոցների հաշվին վճարել պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:

 4. Սահմանել, որ գույքը գնորդին հանձնվում է օտարման պայմանագրի ստորագրման օրվանից սկսած՝ եռամսյա ժամկետում:

    5. Սահմանել, որ աճուրդի հաղթողը վճարումները կատարում է աճուրդի արձանագրությունը ստորագրելու օրվանից տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը՝ համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե՝ ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարել <<Շենքերի և շինու­թյուն­ների օտարման գործընթացում պե­տա­կան սեփականություն հանդիսացող հողերի օտա­րումից մուտքեր>> գանձապետական հաշվին: