կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-10 10:46
Հասարակություն

Խոտածածկ տարածքներում հրդեհները չեն դադարում

Խոտածածկ տարածքներում հրդեհները չեն դադարում

Օգոստոսի 9-10-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի Նորագավիթ թաղամասում այրվել է 2000 քմ, Թումանյան թաղամասում` 2000 քմ, Թբիլիսյան խճուղում` 200 քմ, Նոր Նորքի 2-րդ զանգվածում` 300 քմ, Զեյթունի գերեզմանատանը` 20 քմ, Լենինգրադյան փողոցում` 100 քմ, Բագրևանդ փողոցում` 30 քմ, Էրեբունի փողոցում` 3000 քմ խոտածածկ տարածք:

Կոտայքի մարզի Աբովյան քաղքում այրվել է 5000 քմ, Բջնի գյուղում` 1 հա, Բալահովիտ գյուղում` 2000 քմ, Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին` 13.5 հա, Լուսակերտ գյուղում` 1 հա, Ակունք գյուղում` 4000, Արամուս գյուղւոմ` 1 հա, Աբովյան-Արզնի ավտոճանապարհին` 100 քմ, Աբովյան-Մայակովսկի ավտոճանապարհին` 1000 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհին` 1 հա և 2000 քմ, Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում` 200 հակ, Մարմարաշեն-Երևան ավտոճանապարհին՝ 3000 քմ, Այնթապ գյուղում` 100 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում` 2000 քմ, Ուշի գյուղում` 2000 քմ, Թաթուլ-Արտենի ավտոճանապարհին` մոտ 6 հա, Ագարակ-Բյուրական ավտոճանապարհին` 5 հա, Գեղարքունիքի մարզի Զոլաքարի սարերում` 0.5 հա, Շիրակի մարզի Արթիկ քաղաքում` 300 քմ, Տավուշի մարզի Իջևան քաղաքում` 500 քմ, Տավուշ (Բերդ) քաղաքում՝ 4000 քմ, Ազատամուտ գյուղում` 100 քմ, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում` 1.5 հա, Սյունիքի մարզի Կարմրաքար գյուղում` 2 հա խոտածածկ տարածք: