Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մեր փաստաբանական խումբը տարածած դիրքորոշման մեջ մանրամասն, սպառիչ և մատչելի անդրադարձել այդ ակնհայտ քաղաքական որոշմանը։ Փաստաբանների ասածներին շատ ավելացնելու բան չունեմ»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ ի պատասխան Yerevan.Today-ի խնդրանքի՝ մեկնաբանել ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ հակասահմանադրական գործի վերաբերյալ ՍԴ՝ օրերս հրապարակված որոշումը։
«Պարզ է, որ Հայաստանի դատաիրավական համակարգը շարունակում է բռնության ենթարկվել ու եզակի բացառություններով նորից հարմարեցվում է մեկ մարդու կապրիզներին։
Սահմանադրական դատարանը կրկեսի վերածելու փորձերը ևս չեն դադարում։
Այսպես թե այնպես, գործը շարունակում է «ջուր» մնալ»,- հավելեց Բագրատ Միկոյանը:
Հիշեցնենք, հոդվածը, որով մեղադրանք էր առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին, ՍԴ-ն ճանաչել էր հակասահմնադրական։ Վճռաբեկ դատարանը 2024թ․ տարեսկզբին դիմել էր Սահմանադրական դատարան` հակասահմանադրական ճանաչված 309.1 հոդվածի 3-րդ մասի և մի քանի այլ հոդվածների սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ, որպեսզի Ռոբերտ Քոչարյանին ներկայացված հակասահմանադրական մեղադրանքը վերաորակավորվի։ ՍԴ-ն էլ հուլիսի 22-ի նիստում որոշեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը հայտարարություն տարածեց՝ ՍԴ որոշման կայացման ժամանակ մի շարք խախտումների մասով։