կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-15 11:55
Հասարակություն

Խոտածածկ տարածքներում հրդեհները չեն դադարում

Խոտածածկ տարածքներում հրդեհները չեն դադարում

Օգոստոսի 14-15-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 7 շենքի մոտակայքում` 3000 քմ, Հաղթանակի զբոսայգում` գլխավոր մուտքի մոտակայքում` 200 քմ, Եղվարդի խճուղում՝ «ԹՕՖ ՄՈԹՈՐՍ» ՍՊԸ-ի մոտակայքում` 1000 քմ, Նուբարաշեն 11-րդ փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում` 1000 քմ, Չարենցի թաղամասի թիվ 9 շենքի մոտակայքում` 100 քմ, Նոր Արեշի 50-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում` 1000 քմ, «Հաղթանակ» զբոսայգում` 3000 քմ, Հրազդանի կիրճում` «Ֆլորենս» ռեստորանի մոտակայքում` 2000 քմ, Սարալանջի փողոցում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում` 400 քմ:

Տավուշի մարզի Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի 1-ին նրբանցքում` 400 քմ, Այգեհովիտ–Վազաշեն գյուղերի միջանկյալ տարածքում` 11 հա, Դեղձավան գյուղում` 1 հա, Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղի մոտակայքում` 3 հա, Կառնուտ գյուղում` 5000 քմ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռի գերեզմանատանը` 5000 քմ, Գյուղակունք գյուղի գերեզմանատան տարածքում` 2500 քմ, Եղվարդ քաղաքի Կոմիտասի փողոցի թիվ 70 հասցեում` 800 քմ, Գառնի գյուղի աղբանոցի մոտակայքում` 6 հա, Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասում՝ թիվ 8 հիմնական դպրոցի մոտակայքում` 700 քմ, Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում` 1 հա, Սևանի թերակղզում գտնվող չգործող «Իշխան» ռեստորանի մոտակայքում` 5 հա, Գավառ-Սևան ավտոճանապարհի 6-րդ կմ-ում` 2 հա, Գավառ քաղաքի 3-րդ մասի այգու վերջնամասում` 600 քմ, Ազատության փողոցի այգում` 600 քմ, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 17-րդ կմ-ում՝ Ծովինար գյուղի մոտակայքում` 500 քմ, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասի գերեզմանատան մոտակայքում` 200 քմ, Արջուտ գյուղի վերջնամասում` 600 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքի հիվանդանոցի մոտակայքում` 5000 քմ, Բարձրաշեն գյուղի գերեզմանատան մոտակայքում` 800 քմ, Վերի Ջրաշեն թաղամասի սկզբնամասում` 2 հա, Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի «Դայլաղբյուր» կոչվող տարածքում` 500 քմ, Մալիշկա գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի բակում` 120 քմ, Արմավիրի մարզի Մրգաստան գյուղի մոտակայքում` 1000 քմ, Զվարթնոց գյուղում՝ 2500 քմ, Սյունիքի մարզի Ագարակ գյուղի տարածքում` 50 հա, Գորիս–Վերիշեն միջանկյալ տարածքում՝ «Սանդրունց ձոր» կոչվող տարածքում` 10 հա, Սիսիան քաղաքի «Ծիրանաձոր» կոչվող տարածքում` 7000 քմ այգի, Կապան - Գեղանուշ ավտոճանապարհին` պոչամբարի մոտակայքում` 600 քմ, Կապան–Գորիս ավտոճանապարհի 55-րդ կմ-ին` 5 հա, Գորիս–Որոտան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին` 1 հա, Արագածոտնի մարզի Գառնահովիտ գյուղի մատուռի մոտակայքում` 1000 քմ, Աշտարակի ձորում՝ Նոր Ջրաղաց ռեստորանի մոտակայքում` 500 քմ, Ապարա –Քուչակ միջանկյալ տարածքում` 20 հա խոտածածկ տարածք:

 

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: