կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-07 12:47
Հասարակություն

Խոտածածկ տարածքներում հրդեհները չեն դադարում

Խոտածածկ տարածքներում հրդեհները չեն դադարում

Օգոստոսի 6-7-ին ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն թաղամասի 9-րդ փողոցի թիվ 70 շենքի մոտակայքում այրվել է 200 քմ խոտածածկ տարածք, Նոր Նորք վարչական շրջանի 8-րդ զանգվածում` Լաչին կոչվող հատվածում` 1000 քմ, 6-րդ զանգվածում` «Էլտե-Դիրկա» ՓԲԸ-ի տարածքում՝ 3000 քմ, «Նորք»-ի գերեզմանատանը` 5000 քմ, Նուբարաշենի աղբանոցի մոտակայքում` 20 հա, Արտաշիսյան փողոցում` թիվ 158 դպրոցի մոտակայքում` 1500 քմ, նույն փողոցում՝ «Արև» սուպերմարկետի մոտակայքում` 1500 քմ, Ուլնեցու փողոցի թիվ 5 շենքի մոտ` 3000 քմ, Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի մոտակայքում` 2000 քմ, Աշտարակի խճուղում՝ Կարմիր խաչի մոտակայքում 5000 քմ, «Գրացիա» հայկական կարմիր խաչի ընկերության միջազգային վերականգնողական կենտրոնի մոտակայքում` 1500 քմ, Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածում՝ «Ռեդ» գիշերային ակումբի մոտակայքում` 200 քմ, Արաբկիրի զբոսայգու մոտակայքում` 2500 քմ, Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 49-րդ կմ-ին` 6000 քմ, Թբիլիսյան խճուղու թիվ 11/11 հասցեում` «ԱՅԲ» դպրոցի մոտակայքում՝ ևս 3000 քմ, Հ. Հովսեփյան փողոցում՝ «Շողակաթ» հեռուստաընկերության մոտակայքում՝ 400 քմ, Հ. Ավետիսյան փողոցում՝ թիվ 22 պոլիկլինակայի մոտակայքում՝ 200 քմ, Հրազդանի կիրճում` «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում՝ 2000 քմ բուսածածկույթ, Մ-2 ավտոճանապարհի Երևան-Երասխ հատվածում (35-րդ կմ)՝ 1.5 հա, Մ-2 ավտոճանապարհի Երևան–Երասխ հատվածում (4-րդ կմ)` 3000 քմ, Նոր Խարբերդի ամառանոցների 4-րդ փողոցում՝ 4000 քմ:

Արագածոտնի մարզի «Հարթավան» գյուղի գերեզմանատանը` 1 հա, Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 2 կմ-ի մոտակայքում` 1500 քմ, Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 2 կմ-ի մոտակայքում՝ 1500 քմ, Աշտարակ– Էջմիածին ավտոճանա¬պարհի 10-րդ կմ-ի մոտակայքում՝ 1000 քմ,
Արմավիրի մարզի Դաշտ գյուղի սկզբնամասում` 1000 քմ, Ոսկեհատ գյուղի վերջնամասում՝ 5 հա, Շահումյան գյուղի սկզբնամասում՝ 1.5 հա, Լոռու մարզի Ամոջ գյուղի էլեկտրոենթակայանի մոտակայքում` 200 քմ, Կոտայքի մարզի Արամուս գյուղի վերջնամասում` 5000 քմ, Կապուտան գյուղի սկզբնամասում` 3 հա, Նոր Հաճնի հին գերեզմանատանը՝ 500 քմ, Հրազդան քաղաքի կենտրոն թաղամասի հյուսիսային սարում` 2000 քմ, Բյուրեղավան քաղաքի Կոտայք փողոցի կոշիկի ֆաբրիկայի մոտակայքում՝ 700 քմ, Ձորաղբյուրի ամառանոցներում՝ 5000 քմ, Ձորաղբյուր գյուղի ամառանոցային 2-րդ զանգվածի թիվ 45 թաղամասի տներից մեկի մոտակայքում՝ 1300 քմ, Կարենիս գյուղի մոտակայքում` 25 հա, Եղվարդ քաղաքի հուշարձանի մոտակայքում` 4000 քմ, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի մոտակայքում` 300 քմ, Գյումրի քաղաքի N զորամասի մոտակայքում՝ 1.5 տ հնձած խոտ, Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Ադելյան փողոցի մոտակայքում` 700 քմ, Կապան քաղաքի Կավառտ թաղամասի եկեղեցու մոտակայքում` 5000 քմ, Գորիս քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցի մոտակայքում` 500 քմ, Վայոց Ձորի մարզի Գնդեվազ գյուղում` 3000 քմ, Վերնաշեն գյուղի Մեղրահովիտ հանդամասում` 25 հա, Գետափ գյուղի սկզբնամասում՝ 1200 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել և մարել են: