Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնի Արթիկի բաժանմունքի ավագ հարկադիր կատարող Է.Կ.-ն 14.01.2016թ. որոշում է կայացրել կատարողական վարույթ հարուցելու մասին, որի շրջանակներում արգելանք է դրվել Է.Պ.-ին պատկանող բնակարանի վրա:
Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
21.01.2016թ. Է.Կ.-ն առանց արգելադրված բնակարան այցելելու, իր աշխատասենյակում անձնական այլ դրդումներով առերույթ կատարել է պաշտոնեական կեղծիք՝ արձանագրություն կազմելով այն մասին, որ այցելել է պարտապանի բնակարան, որտեղ բռնագրավման ենթակա գույք չի հայտնաբերվել, մինչդեռ ըստ պարտապանի հաղորդման, բնակարանում առկա է եղել 8000 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողության գույք:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: