|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ինչպես հաղորդում է Հատուկ Քննչական ծառայությունը, Երևան քաղաքի դատախազության դատախազի զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով վկա Տիգրան Ա.-ն դատարանում հայտնել է, որ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի պաշտոնատար անձինք անձին լուսանկարով ճանաչման ներկայացնելուց առաջ, իրեն ցուցադրել են լուսանկարներ և տեսանյութ` վստահեցնելով, որ դրանցում պատկերված անձինք հանդիսանում են հանցագործություն կատարած անձինք: Այդ ընթացքում ոստիկանության հիշյալ բաժնի ծառայողները իրեն հայտնել են, թե հանցագործության մեջ կասկածվող անձը ճանաչման ներկայացված անձանց մեջ որտեղ է կանգնած: Բացի այդ, անձին լուսանկարով ճանաչման ներկայացնելու արձանագրության մեջ ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը շարադրել է իր կողմից չկատարված հայտարարություններ:
Հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: