կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-10 11:42
Իրավական

ԴԱՀԿ աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել

ԴԱՀԿ աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել

ՀՀ դատախազության կողմից կատարված ստուգմամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների կողմից անշարժ գույքի գրանցման գործընթացում թույլ են տրվել իրավախախտումներ:

 
 Դատախազի կողմից համապատասխան փաստաթղթերը և լրացուցիչ հարցման արդյունքում ստացված տվյալներն ուղարկվել են Արմավիրի մարզի դատախազություն, ինչի արդյունքում ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
 
Հիշատակված քրեական գործով կատարված նախաքննությամբ հայտնաբերվել են նաև պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կատարողների կողմից կատարված հանցագործության մասին վկայող բավարար տվյալներ, ուստի վերջիններիս կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝  օրենքով սահմանված կարգով արգելանքի տակ գտնվող գույքն առանց բավարար հիմքերի և «ԴԱՀԿ մասին» ՀՀ օրենքի պահանջների պահպանման արգելանքից հանելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է նոր քրեական գործ:
 
 2016թ. նոյեմբերի 8-ին քրեական գործը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար:
  
ՀՀ Գլխավոր դատախազություն