կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-19 06:00
Հասարակություն

Ազգային զինվորական համազգեստի մրցույթ

Ազգային զինվորական համազգեստի մրցույթ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է ՀՀ ԶՈՒ ազգային խորհրդանշաններով զինվորական համազգեստի և տարբերանշանների դիզայնի առաջարկների մրցույթ: Մրցույթի մասնակիցները պետք է առաջարկեն համազգեստի և տարբերնշանների հետևյալ տարբերակները`

 

- ուսադիրների, գլխարկանշանների, զորատեսակների /համազորային, զրահատանկային, ավտոմոբիլային, հրթիռահրետանային, հակաօդային պաշտպանության, ռազմաօդային ուժերի, բժշկական ծառայության, ինժեներական, հատուկ նշանակության, կապի զորքերի և խաղաղապահ զորքերի/ խորհրդանշանների, զինվորական կոչումների տարբերանշանների և թևքանշանների տաբերակներ,

 

- տոնական և ամենօրյա համազգեստ /ռազմաօդային ուժերի և մյուս զորատեսակների/` սպայական, ենթասպայական, ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների և սաների համար,

 

- պատվոպահակային վաշտի և նվագախմբի շքերթային և տոնական համազգեստների տաբերակներ:
Առաջարկվող խորհրդանշանները պետք է ունենան ազգային խորհրդանշական իմաստ և համապատասխանեն զինանշանագրության պահանջներին:

 

Հաղթող առաջարկների համար սահմանվում է հետևյալ մրցանակային ֆոնդը` 

 

- լավագույն խորհրդանշանի դիզայնի առաջարկ /ուսադիրներ, զինվորական կոչումների տարբերանշաններ, զորատեսակների խորհրդանշաններ, թևքանշաններ և գլխարկանշաններ/` 3.000.000 ՀՀ դրամ,

 

- լավագույն համազգեստի դիզայնի առաջարկ` 1.000.000 ՀՀ դրամ,

 

- պատվո պահակային վաշտի և նվագախմբի համազգեստի լավագույն առաջարկ` 1 000 000 ՀՀ դրամ:

 

Մրցութային առաջարկները ներկայացնելու վերջնաժամկետը` 2011 թվականի փետրվարի 28:

 

Մրցույթի մանրամասները` ՀՀ ՊՆ պաշտոնական կայքում: