Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Թուրքիայի ԱԳ նախարարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել ապրիլի 23-ին Երևանի Ազատության հրապարակում Ջահերով երթի մեկնարկից առաջ հերթական անգամ Թուրքիայի դրոշն այրելու մասին:
Բացատրելով, թե դրոշն ինչ խորհուրդ ունի՝ ԱԳ նախարարությունը նշել է, որ դրոշն այրելու երևույթը «մեծ վրդովմունքի և արձագանքի է արժանացել թուրք հասարակության կողմից»:
«Թուրք ժողովրդի անկախությունն ու ազատությունը ներկայացնող դրոշի նկատմամբ մեր ցուցաբերած կարևորության շրջանակներում խստորեն դատապարտում ենք այս նենգ արարքն ու այն իրականացնողներին»,- նշվել է հայտարարության մեջ:
Նշենք նաև, որ երեկ թուրքական մի շարք կայքեր ևս արձագանքել էին դրոշն այրելուն: Թուրքական Hurriyet-ը «Շոկային տեսարան» վերնագրված հրապարակման մեջ պնդել էր, որ Ջահերով երթի մեկնարկից առաջ, բացի Թուրքիայի դրոշից, երիտասարդները այրել են նաև Ադրբեջանի դրոշը:
Միջանկյալ նշենք, որ 17 տարիների ընթացքում առաջին անգամ՝ նախորդ տարի, ապրիլյան դեպքերից հետո միայն Ազատության հրապարակում, բացի Թուրքիայի դրոշից, այրվել էր նաև Ադրբեջանի դրոշը: