|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույց են ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել մի շարք հարցեր, այդ թվում` ահաբեկչության դեմ պայքարը և իրավիճակը Դոնբասում. հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
Կողմերն ընդգծել են ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության կարևորությունը և պայմանավորվել ակտիվացնել տեղեկատվության փոխանակումը Գերմանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի հակաահաբեկչական ծառայությունների միջև:
Զրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է հատկացվել Դոնբասում կայուն հրադադարի ապահովման քննարկմանը: Պուտինը կոչ է արել վերջ դնել շրջանի շրջափակմանը, որն իրականացնում է Կիևը: