|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն սեպտեմբերի 9-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են շարունակել ակտիվ աշխատանքը «նորմանդական ձեւաչափով»: Այդ մասին հայտնում է ТАСС-ը` վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ աշխատանքը «ներառում է սեպտեմբերի 12-ին Բեռլինում բանակցությունների անցկացում` արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով, ինչպես նաև հոկտեմբերի 2-ին Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի ղեկավարների անձնական հանդիպում Փարիզում»: