|
Փոխարժեքներ
04 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.19 |
| EUR | ⚊ | € 422.53 |
| RUB | ⚊ | ₽ 4.1972 |
| GBP | ⚊ | £ 491.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.2 |
ՌԴ Մերձմոսկվայի Լենինսկի շրջանի Ռազվիլկա գյուղում «Մերսեդես» մակնիշի մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է երկու հայի դի: Սպանվածներից մեկը ՀՀ քաղաքացի Խորեն Մարգարյանն է, երկրորդը՝ Աբխազիայի բնակիչ Միքայել Լալայանը: Իրավապահների վարկածով՝ տղամարդկանց սպանելուց առաջ խոշտանգել են. հայտնում է Московский Комсомолец-ը:
Վիշնյովայա փողոցում կայանված ավտոմեքենան երկուշաբթի երեկոյան հայտնաբերել է մոտակա տներից մեկի բնակիչը: Նրան կասկածելի է թվացել, որ անծանոթ ավտոմեքենան երկար ժամանակ կանգնած է իր տան մոտ: Տղամարդը ոստիկանություն է կանչել: Իրավապահները որոշել են զննել կասկածելի ավտոմեքենան: Բեռնախցիկում տղամարդու երկու մարմին են գտել:
Հարուցվել է քրեական գործ՝ «սպանության» և «զենքի ապօրինի շրջանառության» մասին հոդվածներով: