|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել ռուսական Известия թերթին, որում անդրադարձել է ռուս-հայկական համագործակցության հեռանկարներին, Հայաստանի` ԵՏՄ-ին միանալուն և ներքին բարեփոխումներին:
Խոսելով մարդկանց`իր հանդեպ ունեցած համակրանքի մասին` նա նշել է` երբ մարդիկ անկեղծ հավատում են քեզ, դա հսկայական պատասխանատվություն է: «Ես հասկանում եմ դա և շատ պատասխանատու կերպով եմ դրան վերաբերվում: Հանրապետական կուսակցության հաղթանակից հետո մեր կառավարությունը կշարունակի բարեփոխումների ընթացքը, որ մենք սկսել ենք, և ես կասեի՝ հաջողությամբ առաջ ենք տանում այս վեց ամիսների ընթացքում: Մեր կառավարությունը բաց է և' քննադատության, և' համագործակցության համար: Մենք ձգտում ենք վերականգնել իշխանության նկատմամբ վստահությունը, գտնել տնտեսական և սոցիալական լուծումներ, որոնք երաշխավորում են պետության կայուն զարգացում՝ սկսած այսօրվանից և գալիք տասնամյակներում, որոնք կամրապնդեն Հայաստանի դիրքերը տարածաշրջանում: Մենք շահագրգռված ենք մեր երկրի կայացման հարցում»,- ասել է Կարեն Կարապետյանը: