կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-21 20:14
Քաղաքական

Նպատակ ունենք առաջիկա 6 ամիսների ընթացքում զարգացնել հստակ երկարաժամկետ ծրագրեր. Կարեն Կարապետյանի հարցազրույցը՝ Bloomberg-ին

Նպատակ ունենք առաջիկա 6 ամիսների ընթացքում զարգացնել հստակ երկարաժամկետ ծրագրեր. Կարեն Կարապետյանի հարցազրույցը՝ Bloomberg-ին

Մենք առաջարկում ենք հնարավոր ամենաարագ փոփոխությունները. կոռուպցիայի դեմ պայքար՝ բյուրոկրատիայի կրճատման ճանապարհով, և պետական ֆոնդի հիմնում՝ ձեռնարկատիրության աջակցության նպատակով: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Bloomberg-ին տված հարցազրույցում: Ըստ վարչապետի, գործարարությունը չպետք է խոչընդոտվի կոռումպացված պաշտոնյաների կողմից, որոնք ձգտում են դրամական փոխհատուցում ստանալ վարչական որոշումների կայացման դիմաց, կամ գերիշխող մրցակցային դիրքում գտնվող տնտեսավարողների կողմից, որոնք, օգտագործելով իրենց քաղաքական կապերը, փորձում են սահմանափակել ազատ մրցակցությունը: «Հայաստանի արտաքին պարտքը կազմում է 5.8 մլրդ դոլար, այն դեպքում, երբ երկրի ՀՆԱ-ն կազմում է 10 մլրդ դոլար և 2017թ.-ին 3.2% աճը չի կարող ապահովել կենսամակարդակի կտրուկ բարելավում: Մենք ունենք նաև արտաքին պարտք, որն աճում է ավելի արագ քան ՀՆԱ-ն և մեր ստացած եկամուտները»,-նկատել է վարչապետը եւ վստահեցրել, որ ՊԵԿ-ի ղեկավարության և հարկային օրենսգրքի փոփոխություններն ուղղված են թափանցիկության ավելացմանը: «Ոչ ոք ոչ անձեռնմխելի է, և ոչ էլ արտոնյալ»,-վստահեցրել է վարչապետը: Կարեն Կարապետյանն անհրաժեշտ է համարել ձևավորել խորհրդատվական խումբ՝ ներառելով նաև արտասահմանցի մասնագետների: Խոսելով ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության մասին, վարչապետն ասել է. «Ոչ ոք չգիտի, թե ինչ կլիներ, եթե Հայաստանը չմիանար ԵԱՏՄ-ին, և հնարավոր է բացասական ազդեցությունը լիներ ավելի մեծ, մինչդեռ անդամակցությունը ԵԱՏՄ-ին չի սահմանափակում ՀՀ հնարավորությունը զարգացնելու առևտուրը ԵՄ երկրների հետ»: Կարապետյանը կարեւորել է այն, որ Հայաստանը նաև փորձում է ամրապնդել առևտրային հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության հետ եւ որ հանձնարարվել է մինչև սույն թվականի դեկտեմբերի 25-ը մշակել ծրագիր՝ հայ-իրանական սահմանին ազատ տնտեսական գոտու ստեղծման վերաբերյալ: «Այնուամենայնիվ մենք նպատակ ունենք առաջիկա 6 ամիսների ընթացքում զարգացնել հստակ երկարաժամկետ ծրագրեր, որոնք 2018թ.-ից սկսած հնարավորություն կտան տարեցտարի ապահովել կայուն տնտեսական աճ»,-ասել է նա: