2017 թվականի սկզբից Միջերկրական ծովով եվրոպական ափեր հասած գաղթյալների թիվը գերազանցել է 25 հազարը, հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ), փոխանցում է «РИА Новости»-ն:
Մարտի 22-ի տվյալներով՝ գրեթե 3 ամսում ծովային ճանապարհով Եվրոպայի երկրներ է հասել 25,170 մարդ։ Համեմատության համար կազմակերպությունը ներկայացնում է անցած տարվա նույն ժամանակահատվածի տվյալները, երբ Եվրոպա են ժամանել ավելի քան 163 հազար ներգաղթյալներ։ Նրանց մեծ մասն այս տարի (ավելի քան 80 տոկոս) ուղևորվել է Իտալիա, իսկ 2016-ին՝ Հունաստան։
Եվրոպական ափեր հասնելու ժամանակ զոհվածների թիվը կազմել է 559, իսկ 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը կազմել է 554։