Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ֆրանսիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 17 920-ի, հայտնել է երկրի առողջապահության գլխավոր տնօրինության ղեկավար Ժերոմ Սալոմոնը, հաղորդում է РИА Новости-ին։
«Մարտի մեկից զոհերի ընդհանուր թիվը 17 920 է, Ֆրանսիայում հիվանդության հաստատված դեպքերի թիվը կազմում է 108 847: Այսպիսով, աճը մեկ օրում կազմել է ավելի քան 2,6 հազար։
Վերակենդանացման բաժանմունքում գտնվում է 6248 մարդ։ Մեկ օրում ռեանիմացիա է ընդունվել 270 մարդ։ Ընդ որում, վերակենդանացման բաժանմունքում հիվանդների թիվը նվազում է ութերորդ օրն անընդմեջ»,- հայտնել Է Սալոմոնը:
Ինչպես նաև, կորոնավիրուս է հաստատվել Ֆրանսիական ավիակիր «Շառլ դե Գոլ»-ի շուրջ 700 նավաստու մոտ։
Մարտի 13-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է մեկուսացման ռեժիմը մինչեւ մայիսի 11-ը երկարաձգելու մասին՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Մարդկանց տեղաշարժի խիստ սահմանափակումները երկրում գործում են մարտի 17-ից ։ Ֆրանսիայում փակվել են սրճարաններ, ռեստորաններ, կինոթատրոններ, թանգարաններ, զբոսայգիներ, ոչ պարենային խանութներ, ուսումնական հաստատություններ։