Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած արտահերթ նիստում սահմանել է 2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների քվեաթերթիկների նմուշները: Նիստում սահմանվել է նաև Ազգային ժողովի ընտրությունների քվեաթերթիկի էլեկտրոնային տարբերակի նմուշը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ 2017 թվականի մարտի 23-ին` ժամը 19.30-ից Տիգրան Մեծ հրատարակչությունում մեկնարկել է քվեաթերթիկների տպագրման գործընթացը:
Դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, վստահված անձինք, այցելուները կարող են տպագրության ողջ ընթացքում տպագրատանը հետևել քվեաթերթիկների տպագրման գործընթացին: Արտահերթ նիստում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ, սահմանվել է նաև քրեակատարողական հիմնարկներում կազմավորված թվով 12 տեղամասերում քվեարկության սկիզբը: Հանձնաժողովի նիստում մեկնարկ է տրվել էլեկտրոնային եղանակով քվեարկության համակարգին: Ազգային ժողովի ընտրությունների` էլեկտրոնային եղանակով քվեարկությունը սկսվում է 2017 թվականի մարտի 24-ից` Երևանի ժամանակով ժամը 08:00-ից, և ավարտվում` 2017 թվականի մարտի 26-ին` Երևանի ժամանակով ժամը 20:00-ին Այսօր` մարտի 23-ին, ավարտվել է թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կամ դաշինքի անդամ կուսակցությունների կողմից ինքնաբացարկի մասին դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը: Սահմանված ժամկետում որևէ կուսակցության, կուսակցությունների դաշինքի կամ դաշինքի անդամ կուսակցության կողմից չի ներկայացվել ինքնաբացարկի դիմում: Սահմանված ժամկետում ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուներից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել 52-ը:
ԿԸՀ մամուլի ծառայություն