կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-29 21:15
Իրավական

Մեկնարկում է քվեաթերթիկների տպագրման գործընթացը. ԿԸՀ

Մեկնարկում է քվեաթերթիկների տպագրման գործընթացը. ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր կայացած արտահերթ նիստումուժը կորցրած է ճանաչել «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությանընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներԴավիթ Հովսեփյանի,Ռազմիկ Էվոյանի, Վարդան Վարդանյանի, Հայաստանի Հանրապետական կուսակցությանընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներՀերմինե Նաղդալյանի, Աշխեն Հակոբյանի գրանցումները՝  հիմք ընդունելով վերջիններիս կողմից ներկայացված ինքնաբացարկի մասին դիմումները:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբսահմանվել ենԱզգայինժողովի արտահերթ ընտրություններինմասնակցող կուսակցությունների, դաշինքների քվեաթերթիկների նմուշները, ինչպես նաև քվեաթերթիկի էլեկտրոնային տարբերակի նմուշը:Այսօր նոյեմբերի 29-ին` ժամը 20.00-ից <<Տիգրան Մեծ>> հրատարակչությունում մեկնարկում է քվեաթերթիկների տպագրման գործընթացը: Դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, վստահված անձինք կարող են տպագրության ողջ ընթացքում տպագրատանը հետևել քվեաթերթիկների տպագրման գործընթացին:

Հանձնաժողովի որոշմամբ՝ սահմանվել է նաև Ազգային ժողովի արտահերթ ընտրություններինթվով 12քրեակատարողականհիմնարկներից յուրաքանչյուրում քվեարկության սկիզբը:Նիստում մեկնարկ է տրվել դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների էլեկտրոնային եղանակով քվեարկության համակարգին: Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը սկսվում է նոյեմբերի 30-ից` Երևանի ժամանակով ժամը 08:00-ից և ավարտվում` 2018 թվականի դեկտեմբերի 2-ին` Երևանի ժամանակով ժամը 20:00-ին:

ԱԺ արտահերթ ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկելուիրավունք ունի 729 քաղաքացի: