|
Փոխարժեքներ
29 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Այժմ Ազատության հրապարակում շարունակվում է «Հաց բերող»-ի հիշատակին նվիրված երթը: Մասնակիցները կոչ են անում բոորին վաղը ժամը 18:00-ին միանալ իրենց:
Այնուհետև երթի մասնակիցները շարժվեցին դեպի Արդարադատության նախարարություն: «Ոստիկանությանը կոչ եմ անում՝ մեր կռիվը ձեր դեմ չի, բայց նենց չանեք, որ ձեր դեմ կռիվ ունենանք»,- ասաց երթի մասնակից Շահեն Հարությունյանը։ Երթի մասնակիցները իրենց հետ Արդարադատության նախարարություն «սև ժապավենով հաց» են բերել:
Երևանի փոխոստիկանապետը հորդորեց իրավիճակը բախման չվերածել: Այս ընթացքում հավաքի մասնակիցները շարունակում են վանկարկել՝ «Արթուր, Արթուր»: Երթի մասնակիցներից մեկն էլ ասաց, որ եթե իրենց թույլ չտան նախարարությանը մոտենալ ու «հացը հանձնել», ապա կլինի իսկապես բախում: