Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
016-ին ավելի քան 650 երեխա է Սիրիայում շարունակվող հակամարտության զոհ դարձել: Այդ մասին մարտի 13-ին հայտնել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը՝ ՅՈւՆԻՍԵՖ-ը: Ըստ միջազգային կազմակերպության, դա առավելագույն թիվն է վերջին 3 տարում, երբ համապատասխան վիճակագրություն է տարվել:
Ընդ որում, անմիջապես դպրոցներում կամ դրանց հարևանությամբ 2016-ին առնվազն 255 երեխա է զոհվել, իսկ 1,7 միլիոնը ուսումնական հաստատություն հաճախելու հնարավորություն չունի, գրում է «Deutsche Welle»-ն:
Սիրիայի դպրոցական շենքերի մեկ երրորդը հնարավոր չէ օգտագործել ըստ նշանակության, քանի որ մի մասը զբաղեցրել են զինյալ խմբավորումները: Մարտական գործողությունների մեջ ներքաշված է ավելի քան 850 երեխա: Այդ ցուցանիշը 2 անգամ գերազանցում է 2015-ի ցուցանիշը:
Սիրիայից մոտ 2,3 մլն երեխա է հեռացել հարևան երկրներ որպես փախստական: Եվս 6 մլն անմիջական կախում ունի հումանիտար օգնությունից, իսկ 250.000 պաշարված շրջաններում լինելու պատճառով զրկված է մարդասիրական օգնությունից: