կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-12 13:51
Քաղաքական

Ստախոս, ցինիկ, հաչացող, անասուն...Կիսելյովի պատճառով պատգամավորները վիճեցին

Ստախոս, ցինիկ, հաչացող, անասուն...Կիսելյովի պատճառով պատգամավորները վիճեցին

Այսօր ԱԺ նիստում ռուս լրագրող Կիսելյովի անթույլատրելի պահվածքին անդրադարձավ ԱԺ պատգամավոր, նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը: Մինչ այդ` ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը փորձեց ներկայացնել, թե ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել այդ նիստի ընթացքում, որին ներկա էր Կիսելյովը, պարզապես մարդիկ տարբեր կարծիքներ են հնչեցրել:


Ալեքսանդր Արզումանյանը նշեց. «Տիկի'ն Նաղդալյան, բազմակարծությունը լավ բան է, ուրեմն պետք է այդ նիստին հրավիրեիք իսկապես տարբերվող կարծիքներ ունեցող պատգամավորներին, որ կարողանային պատասխան տալ Կիսելյովին: Իսկ պարոն Բաբուխանյանը ուղղակի ստում է, որովհետև այդ հանդիպումն ամբողջությամբ տեղադրված է համացանցում, որտեղ հստակ երևում է, որ հայ ժողովրդի հասցեին վիրավորական և հայոց պետականությանը սպառնացող մի շարք ցինիկ արտահայտություններ են արվել»:


Պատգամավորը հարկ համարեց հիշեցնել, որ «ցինիկ» բառի արմատը շուն բառն է, այսինքն` ցինիկ են անվանում այն մարդկանց, ովքեր շան պես հաչում են` փորձելով վիրավորել հասարակությանը: «Պահանջում ենք հետայսու զերծ պահել խորհրդարանը հաչոցներից»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը:

 

Հայկ Բաբուխանյանի ու Ալեքսանդր Արզումանյանի միջև վեճ սկսվեց: Հայկ Բաբուխանյանը տեղից բղավեց. «Ստախոսն էլ ես, ցինիկն էլ ես, հաչացողն էլ ես, անասո'ւն»:


Գալուստ Սահակյանը փորձեց հանգստացել պատգամավորներին` ասելով, որ պետք չէ պատերազմել: