Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտի հուշարձանը, որը գտնվում է Նյու Յորքի Բնական պատմության ամերիկյան թանգարանի մուտքի դիմաց, ապամոնտաժվում է. այս մասին գրում է The New York Times-ը, նշելով՝ թանգարանի համապատասխան առաջարկությունը հաստատվել է քաղաքապետարանի կողմից։
Այս առնչությամբ թերթին տված հարցազրույցում թանգարանի նախագահ Էլեն Ֆաթեր ասել է. «Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում մեր թանգարանային համայնքը խորապես ազդվել է աճող ռասայական արդարության համար բռնկված շարժմամբ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո: Մենք նկատում ենք, որ աշխարհում եւ ԱՄՆ-ում ավելի ու ավելի մեծ ուշադրություն է դարձվում արձաններին՝ որպես համակարգային ռասիզմի հզոր եւ վնասակար խորհրդանիշներ»:
Միևնույն ժամանակ թանգարանի ներկայացուցիչներն ընդգծել ն, որ ապամոնտաժումը կապված չէ Միացյալ Նահանգների 26-րդ նախագահի անձի հետ, այլ՝ բուն հուշարձանի «հիերարխիկ կոմպոզիցիայի»: Հուշարձանի կենտրոնում ձիու վրա նստած Ռուզվելտն է, որի երկու կողմերով հնդիկ և աֆրիկացի են քայլում: Որպես Ռուզվելտի նկատմամբ հարգանքի ժեստ՝ թանգարանում նախատեսում են կենսաբազմազանությանը նվիրված սրահն անվանել նրա պատվին:
Քաղաքային իշխանությունները համաձայնեցրել են թանգարանի առաջարկությանը. «Քաղաքը աջակցում է թանգարանի խնդրանքին: Սա ճիշտ որոշում է, եւ ճիշտ ժամանակն է հեռացնելու այս խնդրահարույց արձանը»,- մեջբերում է թերթը հատված Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոյի հայտարարությունից, ով նաև նշել է, որ հուշարձանը «սևամորթ ու բնիկ ժողովրդին, այսինքն՝ Հյուսիսային Ամերիկայի ժողովրդին, պատկերում է որպես ստրկացված ու ռասսայապես ոչ լիարժեք»: