|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ’Բրայանը Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյhուն Բայրամովի եւ Զոհրաբ Մնացականյանի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպումների արդյունքում հայտարարել է ղարաբաղյան հակամարտությունում լուծման ռազմական տարբերակը բացառելու մասին եւ կոչ արել կարգավորել հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ռազմական լուծում գոյություն չունի»,-ասվում է ուրբաթ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի էջում տարածված հայտարարության մեջ:
Օ'Բրայենը նշել է, որ այդ խոսակցության ընթացքում ինքը պնդել է անհապաղ դադարեցնել կրակն ու հաջորդիվ վերադառնալ բանակցություններին Մինսկի խմբի միջնորդությամբ, ինչպես նաեւ հրաժարվել նրանից, որ արտաքինից նպաստեն իրավիճակի հետագա ապակայունացմանը:
Հայաստանի ԱԳ նախարարի հետ նա եւս քննարկել է հրադադարի անհրաժեշտությունն ու իրավիճակի կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:
«ԱՄՆ-ը շարունակում է գործադրել ամենավճռական դիվանագիտական ջանքերը բոլոր մակարդակներում, քանի դեռ հակամարտությունը չի կարգավորվել»,- նշել է Օ'Բրայենը: