Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արարատի մարզում «Ծառուկյան» դաշինքի թիմակցին դանակահարած անձը կապ չունի Մուրադ Մուրադյանի հետ. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Դիտարկմանը, թե Նաիրա Զոհրաբյանը հակառակն է պնդում, նա արձագանքեց. «Նաիրա Զոհրաբյանը Հռոմի պապը չէ, որ ինչ ասի, ընդունվի։ Նաիրա Զոհրաբյանը հարգարժան գործընկեր է, իր կարծիքն արտահայտել է, իրավապահ մարմիններն էլ կասեն իրենց խոսքը։ Շատ հարգանք ունենալով տիկին Զոհրաբյանի նկատմամբ՝ այնուամենայնիվ, Նաիրա Զոհրաբյանի ասածներն ինձ համար վերջին ճշմարտությունները չեն»։
Արձագանքելով դիտարկմանը, թե, դեռ քարոզարշավը չսկսված, բախումներ են լինում, և գլխավոր դերերում ՀՀԿ-ն է, Շարմազանովն ասաց. «1998 թվականից այս կողմ գլխավոր դերում ՀՀԿ-ականներն են, այսինքն՝ իշխանություն են, իսկ իշխանությունը պիտի լինի գլխավոր դերում»: Նա նշեց, որ մի գործընթացում, որտեղ 1000-ից ավելի թեկնածուներ են ներառված, չի կարող ամեն ինչ լինել առանց միջադեպերի: «Բայց մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ միջադեպերն ավարտվեն ու չկրկնվեն։ «Հանրապետականը դատապարտում է այդ երևույթները և որևէ միջադեպի վրա աչք չի փակելու»,- ասաց Շարմազանովը: