կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-15 16:50
Առանց Կատեգորիա

Ճշմարտություններ կան, որ ոմանց գլուխները չեն մտնում

Ճշմարտություններ կան, որ ոմանց գլուխները չեն մտնում

Մի չհայ իր մամայի մասին բաներ է գրել Պռոշյանի զոհված ազատամարտիկների պանթեոնի պատին: Իր խելքով՝ պղծել է, բայց պարզվել է, որ այդ մամայի արգանդն ընդամենը թուրքի լամուկ է աշխարհ բերել: Ի՞նչ ասեմ, ամոթ մեզ:

 

Ամոթ, որ մեր տանը Արցախի վրա ձեռք բարձրացնող ճիվաղ կա, երկչոտ հրեշ, որ կրակում ու փախչում է, որ Ազատամարտում զոհված հերոսի շիրիմ է պղծում գիշերով: Մենք ի՞նչ ենք ուզում Սաֆարովից, առհասարակ: Նա էլ մի թուրքի լամուկ է, ի վերջո: Թվում էր՝ Հայոց հողում այս տեսակի վերջը տրված է: Բայց՝ ոչ: Թուրքի սերմը, պարզվեց, կենսունակ է:

 

Որոշ իշխանական լրատվամիջոցներ արդեն իսկ փորձում են կատարվածն այնպես ներկայացնել, որ, իբր, սա ուղղված է Պռոշյանի զոհված գյուղապետ Հրաչ Մուրադյանի դեմ: Միտումը հստակ է՝ ՀՀ իշխանություններին հեռու պահել որևէ պատասխանատվությունից: Եթե նույնիսկ դա ճիշտ է, այսինքն` եթե փորձել են այդ կերպ պղծել Հրաչի հիշատակը միայն, ապա սա շառաչուն ապտակ է հենց այդ իշխանություններին, որոնք չեն կարողանում բացահայտել ու պատժել իսկական մարդասպանին ու սպանության հանգամանքները: Այդ մարդասպանն է հիմա անկյունից ծիծաղում մեր իրավապահների թշվառության ու անզորության վրա, մեր իշխանության անճարակության վրա:

 

Մեր կարծիքով՝ ոմանք ճիշտ չեն հասկացել կամ ընդհանրապես չեն հասկացել, թե ինչ է ասվել իրենց հետևյալ խոսքերով. «ՙԵթե չպատժեն, Աստված կպատժի: Եթե Աստված էլ չպատժի, Դաշնակցության Աստվածը կպատժի»: Ոմանց թվում է, որ այս խոսքերն առաջին անգամ մեր օրերի Պռոշյանում են հնչել: Սխալվում են: Սա հարյուր քսան տարվա ճշմարտություն է: Երբ հայ ազգն այլևս պետություն չի ունենում, ու նրան ուրանում է Արարիչն անգամ, էլի Դաշնակցության արդարահատույց Աստվածն է տեր կանգնում շվարած ամբոխին, դարձնում ազգ ու ժողովուրդ: Եվ նա դա անում է` պատժելով, պատժելով նրանց, ովքեր ստորաբար կրակում են հայի վրա ու փախուստի դիմում, ովքեր գիշերով Հայոց պատմություն ու հիշատակ են պղծում:

 

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ