կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-22 14:01
Քաղաքական

Իրենք էլ են մեր ասածներն ընդունում, բայց...Արծվիկ Մինասյան

Իրենք էլ են մեր ասածներն ընդունում, բայց...Արծվիկ Մինասյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին կողմ քվեարկած կառավարության 90 և ԱԺ պատգամավորների 80 %-ն ամբողջությամբ չի ծանոթացել փաթեթին:

 

Պատգամավորը լրագրողների հետ հանդիպման ժամանակ,  անդրադառնալով նախագծի դեմ պայքարող քաղաքացիների պահանջներն անհիմն ու անհեթեթ համարող Ալեքսանդր Ղազարյանի հայտարարություններին, ասաց. «Իրենք, չկարդալով օրենքի պահանջները, հեռուստատեսությամբ լսելով պաշտոնատար անձանց կողմից ներկայացված մի շարք ապատեղեկատվություններ, դրանք դարձրել են աստվածաշնչյան ճշմարտություն, և իրենց թվում է, որ դա է ճիշտը, բայց դա այդպես չէ, թող մեկ անգամ համակարգն ամբողջությամբ կարդան, ես վստահ եմ, որ դրանից հետո դեմ կլինեն նախագծին»:

 

Մինասյանը նաև նշեց, որ եղել են իշխանության ներկայացուցիչներ, ովքեր ոչ հրապարակային խոսակցությունների  ժամանակ համաձայնել են ՀՅԴ-ի առաջ քաշած տեսակետերին. «Իրենք էլ են մեր ասածները ընդունում, բայց քանի որ հրապարակայնորեն պետք է պաշտպանեն կառավարությոն տեսակետը, չեն կարողանում ճշմարտությունն ասել»,- ասաց նա և հավելեց. «Մեր խորհրդարանում կարևոր չէ, որ դու 100 տոկոս ճիշտն ես ասում, կարևորն այն է, որ անհրաժեշտ 66 կոճակները քո ձեռքում չեն»:

 

Պատգամավորը, սակայն, հույս հայտնեց, որ արտախորհրդարանական այն ուժերը, որոնք իսկապես մտահոգված են համակաագի փոփոխություններով, կմիանան իրենց և այդ կերպ արդյունքի կհասնեն: