կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-18 18:58
Հասարակություն

Մինչեւ մեր քաղաքական միտքը մի քանի պարզ ճշմարտություններ չգիտակցի, սայլը տեղից չի շարժվելու․ Շարմազանով

Մինչեւ մեր քաղաքական միտքը մի քանի պարզ ճշմարտություններ չգիտակցի, սայլը տեղից չի շարժվելու․ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է ուկրաինական ճգնաժամին և Հայաստանի դիրքորոշմանն այս հարցում։ Գրառման մեջ ասվում է․

«Մինչեւ մեր քաղաքական միտքը մի քանի պարզ ճշմարտություններ չգիտակցի՝ սայլը տեղից չի շարժվելու։

Ո՞րն է հետխորհրդային տարածաշրջանում լարվածության հիմնական պատճառը։

ՆԱՏՕ-ն եւ Արեւմուտքը ցանկացել են միաբեւեռ աշխարհ ստեղծել ու այդ պատճառով Ռուսաստանի սահմանների երկայնքով «լարվածության օջախներ»,«գունավոր հեղափոխություններ» են կազմակերպել, իսկ որտեղ հնարավոր է հակառուսական ռեժիմներ կարգել։

Դասական իմաստով չկա Ռուսաստան-Ուկրաինա հակամարտություն, այլ կա Ռուսաստան-Արեւմուտք հակամարտություն, որի ավարտը չի երեւում։

Արեւմուտքը խոսում է Ուկրաինայի ինքնիշխանությունից, բայց հենց ինքն է մսխել նրա ինքնիշխանությունը՝ դարձնելով վասալ։

Առնվազն զավեշտալի է Արեւելյան Եվրոպայի երկրների տոտալ «արեւմտականացումն» անվանել ինքնիշխանություն։

Դրանք ինքնիշխանություն ու անկախություն սատարող էին, թող Արցախի անկախությանը սատարեին։

Ինտերվենցիայի դեմ պայքարող էին, թող Կիպրոս թուրքական ինտերվենցիայի դեմ պայքարեին։

Հաջորդ քարոզչական փուչիկը հետեւյալում է, թե այս կոնֆլիկտում Հայաստանը չպետք է Արեւմուտքին կամ Ռուսաստանին սատարի։

Հիմա ոչ 1990-ականներն են, ոչ էլ՝ 2000-ականների սկիզբը։

Այն ժամանակ Ռուսաատանը խորը համագործակցում էր եւ ՆԱՏՕ-ի, եւ Արեւմուտքի հետ։

Հիմա նրանք ուղիղ հակամարտող կողմեր են, իսկ Հայաստանը դեռ մտածում է սատարի՞ իր եւ Արցախի անվտանգության երաշխավորին, թե՞ ոչ։

Ավելին՝ կան քաղաքական ուժեր /նիկոլամերձ/, որոնք ուղիղ հակառուսականություն են քարոզում։

Դյուրին չէ, բայց ընտրություն պետք է անել։

Հակառակ դեպքում այդ ընտրությունը Հայաստանի փոխարեն կանեն ուրիշները։

Հազար եմ ասել, Ռուսաստանի հետ դաշինքն այլընտրանք չունի։

Այլընտրանքը՝ Թուրքիան է, որը հայ ժողովրդի գոյության ու անկախ ապրելու գլխավոր սպառնալիքն է»։