կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-01 22:15
Աշխարհ

Բարաք և Միշել Օբամաները հուշագրություններ թողարկելու պայմանագիր են ստորագրել

Բարաք և Միշել Օբամաները հուշագրություններ թողարկելու պայմանագիր են ստորագրել

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշելը, պայմանագիր են ստորագրել Penguin Random House հրատարակչության հետ՝ հուշագրությունները հրապարակելու համար, հայտնում է «BBC»-ի ռուսական ծառայությունը:

«Ընկերությունն իրավունք է ստացել աշխարհում հրապարակել երկու գիրք, որոնք գրել է նախագահը և տիկին Օբաման», - հայտարարել է խմբագիրը:

Գործարքի մանրամասները պաշտոնապես չեն հայտարարվել: Հայտնի է, որ գրքերից մեկը կգրի Բարաք Օբաման, մյուսը՝ Միշելը: Հայտնի չէ նաև, թե ինչպես կկոչվեն գրքերը:

Financial Times թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին, հաղորդել է, որ հրատարակման իրավունքի համար հրատարակչությունը կվճարի ավելի քան 65 միլիոն դոլար: Թերթը նաև նշում է, որ Օբամայի հուշագրությունները հրապարակելու համար պայքարել են մի քանի հրատարակչություններ: FT-ն գործարքի գումարը ռեկորդային է որակել:

Նշենք, որ 2004թ. Բիլ Քլինթոնը 15 միլիոն դոլար է ստացել Knopf հրատարակչությունից իր հուշագրությունների համար, Ջորջ Բուշը՝ շուրջ 10 միլիոն դոլար: