|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
ԱՄՆ նախկին նախագահ 44-ամյա Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշել Օբաման, պաշտոնաթողությունից հետո իրենց առաջին հանգիստն անցկացնում են Վիրջինյան կղզիներում, ավելի կոնկրետ՝ մասնավոր կղզիներից մեկում, որը պատկանում է միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնին: Լուսանկարները հրապարակվել են Daily Mail-ի տաբլոիդում, փոխանցում է Life.ru-ն:
Լուսանկարներում ԱՄՆ նախկին նախագահը երջանիկ տեսք ունի: Նա կնոջ հետ նախաճաշել է կղզու տիրոջ ընկերակցությամբ, ով Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդկանցից մեկն է:
Ի դեպ, նույնիսկ հանգստանալիս Օբաման քաղաքական կյանքից հեռու չէ՝ նախօրեին նա իր մամուլի քարտուղարի միջոցով հայտարարություն է տարածել, որով քննադատել է իր հետնորդի միգրացիոն քաղաքականությունը և աջակցել է մտցված արգելքի դեմ բողոքողներին: